Ամեն ինչ կարող է պատահել. Թրամփը չի բացառում Իրանի հետ պատերազմի հավանականությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի հետ պատերազմի հավանականությունը։ Այս մասին նա ասել է Time ամսագրի հետ զրույցում։
Թրամփը, մասնավորապես, նշել է. «Ամեն ինչ կարող է պատահել, շատ անկայուն վիճակ է»:
Նա նաև հավելել է, որ այս պահին ամենավտանգավոր իրավիճակն է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, մասնավորապես՝ Կիևի կողմից հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների դեմ: