ԱՄԷ-ն կբացի Կատարի հետ ցամաքային, ծովային եւ օդային իր բոլոր անցակետերը
ԱՄԷ-ն hունվարի 9-ից կբացի Կատարի հետ իր ցամաքային, ծովային եւ օդային բոլոր անցակետերը, տեղեկացնում է WAM-ը:
Նշենք, որ Սաուդյան Արաբիան այս շաբաթվա սկզբին կայացած գագաթնաժողովում հայտարարել էր Պարսից ծոցի արաբական երկրների եւ Կատարի միջեւ բոյկոտը դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը 2017-ին խզել էին կապերը Կատարի հետ` մեղադրելով նրան ահաբեկչությանը սատարելու մեջ: Դոհան հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները եւ հայտարարում, որ բոյկոտն ուղղված է իր ինքնիշխանության սահմանափակմանը: