Ամազոնյան անտառները կվերանան 43 տարի անց. հետազոտություն
Մինչև 2064 թվականը Ամազոնի արևադարձային անտառները կարող են վերածվել չոր հարթավայրի, որի վրա կաճեն միայն հազվագյուտ թփեր: Դա տեղի կունենա ոչ միայն կլիմայի պատճառով, այլև մարդկանց, կանխատեսել է Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ուոքերը, գրում է ScienceAlert-ը:
Տարածաշրջանի եզակի անտառներին անհետացում է սպառնում կլիմայական ճգնաժամի, ինչպես նաև անտառահատումների պատճառով: Բացի այդ, տեղական ֆերմերները շատ հաճախ հրդեհում են անտառները:
«Մարդիկ այնքան էլ չեն անհանգստանում կենսաբանական բազմազանության և շրջակա միջավայրի մասին, երբ նրանք ստիպված են մտածել այն մասին, թե ինչպես քաղցած չմնալ»,- նշել է Ուոքերը:
Ամազոնի արևադարձային անտառները չեն հասցնում վերականգնվել երաշտի և հրդեհների շրջաններից հետո:
«Երաշտային սեզոնի երկարացման ներկայիս տեմպերի պայմաններում Հարավային Ամազոնիան կարող է բեկումնային պահի հասնել մինչև 2064 թվականը»,-ընդգծել է Ուոլքերը: