երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ալմաթիյում ձերբակալվել է ավելի քան 70 գրոհային և 30 կողոպտիչ

Ալմաթիյում ձերբակալվել է ավելի քան 70 գրոհային և 30 կողոպտիչ

Ալմաթիյում ձերբակալվել են ավելի քան 70 գրոհային, որոնք հարձակվել էին ադմինիստրատիվ շենքերի վրա և ավելի քան 30 կողոպտիչ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:

 

  • Կիսվել: