«Ալիևը վիրավորում է հայ զինվորների հիշատակը»․ ԵԽ հույն պատգամավոր
Հույն քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոս Անդրուլակիսը դատապարտել է Բաքվում բացված ռազմական ավարի պարկը, հայտնում է Greek City Times-ը։
Պատագամավորը սոցիալական ցանցերի իր էջերում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «վիրավորում է հայ զինվորների հիշատակը»՝ հիմնելով «բարբարոսության» պարկ։
«Միջազգային կազմակերպությունները չեն կարող լուռ անցնել մարդկության համար ամոթալի այս միջնադարյան պրակտիկայի կողքով», - ասել է Նիկոս Անդրուլակիսը։