երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ տեղի է ունեցել նաև երկու երկրների ուժային կառույցների ղեկավարների հանդիպումը։ Աքարին ուղեկցել են գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար Մուսա Այսեվերը, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչքուքազը ու ռազմածովային ուժերի հրամանատար Ադնան Օզբալը։ Ողջունելով հյուրերին՝ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել այն, որ թուրքական բանակի բարձրագույն ղեկավարությունը ժամանել է՝ նշելու «Ադրբեջանի հաղթանակը»։

Ալիևը դա անվանել է երկու երկրների բարեկամության ու եղբայրության բարձր մակարդակի ցուցանիշ։

  • Կիսվել: