շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևը հայտարարել է, որ «խորապես ցնցված է ՌԴ-ում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության մասին տեղեկություններից»

Ալիևը հայտարարել է, որ «խորապես ցնցված է ՌԴ-ում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության մասին տեղեկություններից»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ցավակցական հեռագրում Ալիևը, մասնավորապես, նշել է. «Խորապես ցնցված եմ «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության մասին տեղեկություններից:

Վճռականորեն դատապարտում եմ այդ ահաբեկչական ակտը և Ադրբեջանի ժողովրդի ու անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Ձեզ, ՌԴ ողջ ժողովրդին, զոհերի հարազատներին ու մտերիմներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»:

 

  • Կիսվել: