երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն

Իլհամ Ալիևը անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմանը՝ դա անվանելով Բաքվի կամքի և ինքնավստահության հերթական դրսևորում:

Ալիևը հավելել է, որ անցակետի տեղադրումից հետո Հայաստանը և նրա աջակիցները միջազգային տարբեր կառույցներում ճնշում են գործադրում Բաքվի վրա:

«Սակայն մեզ ոչինչ չի կարող շեղել մեր ճանապարհից: Անցակետի տեղադրումը նշանակում է մեր տարածքային ամբողջականության լիակատար վերականգնում, մենք դա արել ենք միջազգային իրավունքի շրջանակում»,- պնդել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշել է նաև, թե Ադրբեջանը որևէ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացնում:

  • Կիսվել: