կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ բանագնացի հետ քննարկվել է ԼՂ հարցը

Ալիևը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ բանագնացի հետ քննարկվել է ԼՂ հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցով Եվրոպական միության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարային: Այս մասին հայտնում է minval.az–ը՝ հղում տալով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, հետպատերազմյան կառուցվածքը, Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնման աշխատանքների անցկացումը, տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացումը:

  • Կիսվել: