կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ալիեւը գովել է Միջին միջանցքը Ռահմոնի հետ հանդիպմանը

Ալիեւը գովել է Միջին միջանցքը Ռահմոնի հետ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Միջին միջանցքը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։

«Եվ, իհարկե, թեմաներից մեկը, որը մենք քննարկել ենք ձեզ հետ (Տաջիկստանի նախագահի հետ - խմբ.) համագործակցությունն է տրանսպորտի ոլորտում՝ հաշվի առնելով Տաջիկստանի և Ադրբեջանի տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների նոր հնարավորությունները։ Կարծում եմ՝ օգտակար կլինի միավորել ուժերը այս ուղղությամբ, ավելի սերտորեն համակարգել մեր քայլերը»,- ասել է Ալիևը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը, հաղորդում է ԱՊԱ-ն։

«Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը գնալով ավելի ու ավելի պահանջված է դառնում եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար։ Իսկ Ադրբեջանը, որպես կապող օղակ, երկիր, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի հանգույցում, իր տրանսպորտային ենթակառուցվածքներով, իհարկե, այս հարցում կարևոր դեր է խաղում»,- նշել է Ալիևը։

  • Կիսվել: