երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևը ԵԽԽՎ-ն և Եվրախորհրդարանն անվանել է «իսլամաֆոբիա քարոզող հարթակներ»

Ալիևը ԵԽԽՎ-ն և Եվրախորհրդարանն անվանել է «իսլամաֆոբիա քարոզող հարթակներ»

«Ցավոք, որոշ արևմտյան կառույցներ, որոնք իրենց ժողովրդավարական են անվանում, նույնպես հակաիսլամական գործունեությամբ են զբաղվում»: Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. իսլամաֆոբիայի դեմ պայքար 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ Ալիևն ասել է, ոև այսօր Եվրախորհրդարանը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը դարձել են իսլամաֆոբիան քարոզող և այս գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն վարող հարթակներ։

Նա ընդգծել է, որ «ներկայիս բացասական միտումը դրսևորվում է որոշ համաշխարհային լրատվական կառույցների գործունեության մեջ»։

  • Կիսվել: