կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար

Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը:

Զրույցի ընթացքում Ալիևը դրական է գնահատել Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին երկկողմ հանդիպումը: Նա նաև հույս է հայտնել, որ Պրահայի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը կնպաստի խաղաղության գործընթացին:

Ալիևը նաև համոզմունք է հայտնել, որ «եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, ապա մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագիրը ստորագրված կլինի»: Զրույցի ընթացքում Ալիևն անդրադարձել է նաև Բլինքենի և Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպմանը և այն գնահատել է որպես քայլ դեպի խաղաղություն:

Ալիևը նաև հիշեցրել է պետքարտուղարին, որ ավելի քան 3900 ադրբեջանցիներ անհետ կորած են համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո, և կարևորել է զանգվածային գերեզմանների մասին հայկական կողմից տեղեկություն ստանալու անհրաժեշտությունը: Նա խնդրել է Բլինքենին «օգտագործել իր հնարավորությունները այդ հարցի լուծման համար»:

  • Կիսվել: