Ալիևը ԱՄՆ Պետքարտուղարության խորհրդականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Օգոստոսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Պետական քարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։
Ադրբեջանի ղեկավարը «շարունակել է մտքերի փոխանակությունն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ բարձրացված հարցերի շուրջ»։
Ալիևը »վերահաստատել է խաղաղության գործընթացը շարունակելու՝ ադրբեջանական կողմի վճռականությունն ու հույս հայտնել բանակցությունների ժամանակ քննարկված հիմնական ոլորտներում արդյունքների շուտափույթ ձեռքբերման համար»։
Զրույցի ընթացքում «մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի շուրջ»։