Ալիևն ավելի քան 800 դատապարտյալի ներում շնորհելու մասին հրաման է ստորագրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրաման է ստորագրել 801 դատապարտյալի ներում շնորհելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Ներման ակտը նվիրված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին։