Ալիևն ասել է՝ երբ կչեղարկվի ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը
Ադրբեջանը կչեղարկի ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը, երբ ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնա կազմակերպություն. Իտալիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը.
«Այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը կարմիր գիծ էր․ ԵԽԽՎ-ն որոշեց զրկել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից, այսինքն, մեր նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին՝ մեր ինքնիշխանությունը վերականգնելու համար։ Եթե նրանք փոխեն իրենց որոշումը, ապա արգելքը կչեղարկվի»,-ասել է Ալիևը։