ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալիևի հետ քննարկվել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների կարևորությունը կայուն Հարավային Կովկասի համար. ֆոն դեր Լայեն

Ալիևի հետ քննարկվել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների կարևորությունը կայուն Հարավային Կովկասի համար. ֆոն դեր Լայեն

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց են ունեցել։

«Նախագահ Ալիևի հետ զրույցի ընթացքում մենք քննարկեցինք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների կարևորությունը կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել ականազերծմանն աջակցելու համար։ Մենք նաև քննարկել ենք, թե ինչպես կարելի է հաջողությամբ անցկացնել COP29-ը Բաքվում»,- գրել է ֆոն դեր Լայենը իր X էջում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: