շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Դոնալդ Թրամփը չպետք է միջամտի եվրոպական ժողովրդավարությանը. Ուրսուլա ֆոն դեր Լայենն

Դոնալդ Թրամփը չպետք է միջամտի եվրոպական ժողովրդավարությանը. Ուրսուլա ֆոն դեր Լայենն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է միջամտի եվրոպական ժողովրդավարությանը։

Այսպիսով Լայենն արձագանքել է Թրամփի՝ «թույլ» առաջնորդների գլխավորությամբ «Եվրոպայի անկման» մասին հայտարարություններին։ 

Եվրահանձնաժողովի նախագահը, մասնավորապես, նշել է. «Երբ խոսքը վերաբերում է ընտրություններին, մենք չենք որոշում, թե ով կղեկավարի երկիրը, այլ այդ երկրի ժողովուրդը: Դա ընտրողների ինքնիշխան իրավունքն է, և այն պետք է պաշտպանվի»: 

Մեկնաբանելով մի քանի օր առաջ հրապարակված՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը կանխատեսել է Եվրոպայի անխուսափելի «քաղաքակրթական ոչնչացումն» առաջիկա 20 տարիներին՝ Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ «ոչ ոք չպետք է միջամտի», և Եվրոպան միջոցներ է ձեռնարկում արտաքին միջամտության դեմ պայքարելու համար, այդ թվում՝ ընտրություններին։

Նշենք, որ միևնույն դիրքորոշումը հայտնել է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ մերժելով ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում Եվրոպայի հասցեին ուղղված քննադատությունը:

  • Կիսվել: