չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
«Ալ Քաիդայի» հետ կապեր ունենալու մեջ կասկածվողները Եմենում առևանգել են ՄԱԿ-ի հինգ աշխատակիցների

«Ալ Քաիդայի» հետ կապեր ունենալու մեջ կասկածվողները Եմենում առևանգել են ՄԱԿ-ի հինգ աշխատակիցների

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է Եմենում միջազգային կազմակերպության հինգ աշխատակիցներին առեւանգելու մասին լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, հայտնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛:

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով եմենցի պաշտոնյաներին, հաղորդել են, որ առեւանգիչները, որոնք կասկածվում են ՛՛Ալ Քաիդայի՛՛ ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, Եմենի հարավում առեւանգել են ՄԱԿ-ի հինգ աշխատակիցների. նրանք ուրբաթ երեկոյան Աբյան նահանգից տարվել են անհայտ ուղղությամբ:

Ինչպես հայտնել է Եմենում ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգողի ներկայացուցիչ Ռասել Գիքին՝ ՄԱԿ-ն աշխատում է իշխանությունների հետ՝ ազատելու հինգ աշխատակիցներին:

 

  • Կիսվել: