երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները․ Կանադայի ԱԳ նախարար

Ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները․ Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:

ԱԳ նախարարի հավաստմամբ՝ Կանադան աշխատում է իր միջազգային գործընկերների հետ՝ ձեռք բերված համաձայնության պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու համար։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և մարտական գործողություններն անհապաղ և մշտապես կդադարեն։ Ինչպես նշել ենք նախկինում, Թուրքիան պետք է դուրս մնա հակամարտությունից։
 
Ես մշտական կապի մեջ եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ տեսնելու, թե ինչպես Կանադան կարող է այս դժվարին ժամանակներում շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդին, ում հետ մեր ժողովուրդն ամուր կապեր և արժեքներ է կիսում։
Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու կայուն և խաղաղ կարգավորման, որը կշարունակվի հայտարարված հրադադարից հետո և կիրագործվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացում»,-նշել է նա:

  • Կիսվել: