կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Աջարիայի բնակիչը սխալմամբ կրակել է համագյուղացու վրա՝ կարծելով, թե նա արջ է

Աջարիայի բնակիչը սխալմամբ կրակել է համագյուղացու վրա՝ կարծելով, թե նա արջ է

Աջարիայի Խալա գյուղի բնակիչը երեկ երեկոյան ներկայացել է ոստիկանություն՝ խոստովանելով, որ սխալմամբ կրակել է համագյուղացու վրա, քանի որ վերջինիս «արջի տեղ է դրել», գրում է jnews.ge-ն:

Գյուղի ներկայացուցիչ Նոդար Կախիձեն լրագրողներին հաղորդել է, որ մեղադրյալը պատմել է, որ գյուղական ճանապարհին նա արջի տեղ է ընդունել երիտասարդին, ով վերադառնում էր ձկնորսությունից և սկսել է կրակել։

«Մթության պատճառով նա չի հասկացել, որ դա մարդ է, ցավոք, երիտասարդը չի արձագանքել, շարժվելիս միայն աղմուկ է լսվել»,- ասել է Կախիձեն։

Այս պահին հայտնի չէ՝ ողբերգությունը վկաներ ունի, թե ոչ։ Որպես ապացույց առգրավվել է որսորդական հրացանը։ Սպանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքի առթիվ հետաքննություն է տարվում։

 

  • Կիսվել: