ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աջակցելու ենք մեր ադրբեջանցի եղբայրներին արդար պայքարում. Էրդողանը հրապարակել է Բաքվի հայերի ջարդերին մասնակցած փաշայի լուսանկարը

Աջակցելու ենք մեր ադրբեջանցի եղբայրներին արդար պայքարում. Էրդողանը հրապարակել է Բաքվի հայերի ջարդերին մասնակցած փաշայի լուսանկարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերյան իր էջում հրապարակել է 1918-ին Բաքվի հայերի ջարդերի և 1918-1920թթ.-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմի մասնակից Նուրի փաշայի լուսանկարը, որին կից հետևյալ գրառումն է.

«Մենք, ինչպես նախկինում, աջակցելու ենք մեր ադրբեջանցի եղբայրներին արդար պայքարում»:

Հիշեցնենք, որ այս պահին Էրդողանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում են Սամարղանդում՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին: Սամարղանդ պետք է մեկներ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն ադրբեջանական հարձակումից հետո Փաշինյանի այցը չեղարկվեց:

  • Կիսվել: