Air India-ի վթարված ինքնաթիռի կործանման վայրում մեկ փրկված է հայտնաբերվել
Հնդկաստանի Boeing 787-8 ինքնաթիռի կործանման վայրում մեկ փրկված է հայտնաբերվել ինքնաթիռի սրահի 11A տեղում:
Ըստ հնդկական ԶԼՄ-ների՝ նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ, այդ թվում՝ 230 ուղևոր, 2 օդաչու և 10 բորտուղեկցորդուհի։ Նրանցից 169-ը Հնդկաստանի քաղաքացի է, 53-ը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, 7-ը՝ պորտուգալացի, և 1-ը՝ կանադացի: Ուղևորների թվում եղել է 11 երեխա և երկու նորածին:
Վթարը տեղի է ունեցել Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանից ինքնաթիռի թռիչքից 5 րոպե անց: Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Լոնդոնում։