երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Ահմեդ Ալ-Շարաայի կառավարությունը հրաժարվում է բանակցել սիրիացի քրդերի հետ. աղբյուր

Ահմեդ Ալ-Շարաայի կառավարությունը հրաժարվում է բանակցել սիրիացի քրդերի հետ. աղբյուր

Պաշտոնական Դամասկոսը հրաժարվում է բանակցել Սիրիայի քրդերին միավորող և երկրի հյուսիսարևելյան շրջանները վերահսկող «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ։ Այս մասին տեղեկացնում է SANA պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին։

Մասնավորապես նշվում է, որ Ահմեդ Ալ-Շարաայի կառավարությունը որոշել է հրաժարվել սիրիացի քրդերի հետ բանակցությունների հաջորդ փուլից, որը պետք է տեղի ունենար հաջորդ շաբաթ Փարիզում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

  • Կիսվել: