ԱՀԿ-ի ղեկավարը Կիևում հումանիտար միջանցք բացելու անհրաժեշտություն է տեսնում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է Կիևում հումանիտար միջանցք բացելու շտապ անհրաժեշտության մասին:
Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ նա ընդգծել է, որ հումանիտար միջանցքը Կիևում անհրաժեշտ է կարիքավոր բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: