ԱՀԿ եւ բրիտանացի խորհրդարանականների օգտահաշիվները X-ում կոտրել են. Guardian
Մի քանի բրիտանացի խորհրդարանականների եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Х-ի պրոֆիլները կոտրել են՝ կրիպտոարժույթի գովազդ տեղադրելու համար։ Այս մասին տեղեկացրել է The Guardian թերթը։
Նշվել է, որ Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Շաբանա Մահմուդի, Լեյբորիստական կուսակցության պատգամավորներ Քրիս Էլմորի եւ Քարոլին Հարիսի էջերը ենթարկվել են կիբեռգրոհի։ Անհայտ անձինք կոտրել են նաեւ ԱՀԿ, Lenovo ընկերության հնդկական մասնաճյուղի եւ Great British Menu բրիտանական շոուի օգտահաշիվները։
Կոտրված էջերում հրապարակվել են միանման հաղորդագրություններ, որոնք ավելի ուշ հանվել են, գրել է The Guardian-ը։