Ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկը պատմել է, թե ինչպես են ձեռք բերել մեքենան, որով փախել են, և ինչպես է ինքը համաձայնվել դառնալ ահաբեկիչ
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram ալիքում հրապարակել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկի հարցաքննության տեսանյութը:
Տեսանյութում երևում է, որ կասկածյալը թարգմանչի օգնությամբ պատմել է, թե ինչպես է ահաբեկիչների մոտ հայտնվել սպիտակ Renault-ն, որով նրանք հեռացել են հանցագործության վայրից:
Տաջիկստանից տեղափոխվածներից մեկը պատմել է, որ մոտ մեկ ամիս ապրել է Դմիտրովսկոյե մայրուղու հանրակացարանում՝ Մուհամադ անունով մի մարդու հետ, և քարոզներ լսել Telegram-ով։
Հենց այս հարթակի միջոցով էլ ոմն Աբդուլո կապվել նրա հետ՝ առաջարկելով փող վաստակել։ Ձերբակալվածի խոսքով՝ հենց Աբդուլոն է օգնել իրեն գնել սպիտակ Renault-ն, և ինքը մտածել է, որ կաշխատի որպես տաքսու վարորդ, սակայն ավելի ուշ Աբդուլոն առաջարկել է «վաստակել»՝ ահաբեկիչ դառնալով, և ինքը համաձայնվել է։
Տեսանյութը՝ այստեղ: