ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ․ Պուտին

Ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ․ Պուտին

Միջազգային ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ, Համագործակցության տարածքում սպառնալիքներից վտանգի մակարդակը չի նվազում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Խոսելով համագործակցության տարածքում սպառնալիքների մասին՝ նշեմ, որ չի նվազում վտանգի մակարդակը, որը ներկայացնում են ԻՊ-ն և «Ալ Քաիդան», այլ ահաբեկչական խմբավորումներ։ Նրանք փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ,  իսկ գրոհայինների խմբերի կենտրոնացումը Աֆղանստանում, հատկապես Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ սահմաններին, իհարկե, պոտենցիալ վտանգ է ներկայացնում այդ տարածաշրջան ներխուժելու համար», – ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների առջև:

  • Կիսվել: