ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Օկուպացված Ակնայում ադրբեջանցի 29-ամյա հովիվը պայթել է ականի վրա

Օկուպացված Ակնայում ադրբեջանցի 29-ամյա հովիվը պայթել է ականի վրա

Օկուպացված Ակնայում ադրբեջանցի 29-ամյա հովիվը պայթել է ականի վրա։ Ինչպես հաղորդում է Report -ը, այս մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ տեղեկատվության մեջ:

Հաղորդվում է, որ մարտի 3-ին Ակնայում տեղի է ունեցել հակահետևակային ականի պայթյուն: Միջադեպի հետևանքով  Բախտիյար Յաղուբ օղլու Աբասովը (ծնված 1995թ.) վիրավորում է ստացել, ինչի հետևանքով երկու ոտքն էլ անդամահատել են։ 

  • Կիսվել: