Աֆղանստանը հարձակումների նոր ալիք է սկսել Պակիստանի հետ սահմանին
Աֆղանստանը հարձակումների նոր ալիք է սկսել Պակիստանի հետ սահմանին, տեղեկացնում է աֆղանական «Ariana News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մասնավորապես՝ մարտական գործողություններ են սկսվել Խոստ նահանգի մի քանի շրջաններում։
«Լավատեղյակ աղբյուրները հայտնել են Պակիստանի պայմանական գծի (սահմանազատման - խմբ.) երկայնքով հարձակումների նոր ալիքի մեկնարկի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև Աֆղանստանի Պակտիա նահանգում Պակիստանի զինվորականների դեմ գործողությունների «երկրորդ ալիքի» մասին։


