չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Աֆղանստանի ժողովրդի ցավի ու տառապանքի պատասխանատուն ԱՄՆ-ն է. ԻԻՀ ԱԳՆ

Աֆղանստանի ժողովրդի ցավի ու տառապանքի պատասխանատուն ԱՄՆ-ն է. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Աֆղանստանի ժողովրդի ցավի ու տառապանքի համար պատասխանատու է ԱՄՆ-ն», գրում է parstoday.com-ը:

Աֆղանստանի հարևան երկրների և ՌԴ-ի ԱԳ նախարարների հետ համատեղ 2-րդ նիստից հետո կայացած մամլո ասուլիսում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է.«ԻԻՀ-ն քաղաքական մակարդակով հովանավորում է ընդգրկուն կառավարության ձևավորման գաղափարը: Աֆղանստանում տնտեսության ու ժողովրդի կենցաղային պայմանների բարելավման համար, մենք օգտվել ենք բոլոր սահմանային բոլոր հնրավորություններից և ակտիվ ենք պահել երկու երկրների առևտրական հարաբերությունները»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Աֆղանստանում կայունության ու անվտանգության ամրապնդման համար Իրանը շարունակելու է աֆղանական բոլոր կողմերի մերձեցմանն ուղղված ջանքերը,, սակայն պետք է ընդունենք, որ «Թալիբանն» այսօր կազմում է Աֆղանստանի իշխանությունը և մեր քայլերը պետք է իրականացվեն՝ հիմք ընդունելով այդ փաստը: Միևնույն ժամանակ, մենք պետք է նրանց քաջալերենք հասնել վերջնական նպատակին՝ համապարփակ կառավարության ձևավորմանը»:

  • Կիսվել: