Ադրբեջանը վերականգնել է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին
Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բեռնափոխադրող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Նախարարների կաբինետին։
Կարգավորումը տարածվում է ինչպես երկկողմ առևտրաշրջանառության շրջանակներում իրականացվող փոխադրումների, այնպես էլ տարանցիկ բեռնափոխադրումների վրա։
Ադրբեջանի և Իրանի սահմանով բեռնափոխադրող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը ժամանակավորապես դադարեցվել էր մարտի 5-ին։
Ըստ Ադրբեջանի պաշտոնական պարզաբանման՝ այդ որոշումը կայացվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում իրանական անօդաչուների հարվածից հետո։


