կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանը Ուկրաինային կմատակարարի կառավարվող ռումբեր․ իսրայելական աղբյուրներ

Ադրբեջանը Ուկրաինային կմատակարարի կառավարվող ռումբեր․ իսրայելական աղբյուրներ

Ադրբեջանը պայմանագիր է կնքել Ուկրաինային VK-3 կառավարվող ռումբերի մատակարարման համար: Այս մասին հայտնում է «Միլիտարիստ» Telegram ալիքը՝ իսրայելական աղբյուրներին հղումով։

Առնվազն մեկ խմբաքանակ ռումբերն արդեն առաքվել է պատվիրատուին: Առաքումն իրականացրել է ուկրաինական Meridian ընկերությունը Խարտումով և հետագայում Լեհաստանով (Ռժեզով ավիաբազա), որտեղից ռումբերն առաքվել են Ուկրաինայի տարածք։

Հայտնի է նաև, որ ամռանը ադրբեջանական NPO Jihaz-ը Ուկրաինայի զինված ուժերի հետ պայմանագիր է կնքել 120 մմ տրամաչափի ականների, Grad MLRS-ի հրթիռների, 7,62x39 և 5,45x39 տրամաչափի պարկուճների, ինչպես նաև խորհրդային արտադրության ազատ անկման FAB-250 և FAB-500 ռումբեր:

  • Կիսվել: