երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ադրբեջանը Պեգովի գործով միջնորդություն է ուղարկել ՌԴ

Ադրբեջանը Պեգովի գործով միջնորդություն է ուղարկել ՌԴ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի դատախազությանը` իրավաբանական օգնություն ստանալու համար՝ խնդրելով հետաքննել ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի ստեղծողն է, նա Արցախյան պատերազմի ողջ ընթացքում տեղեկություններ է հաղորդել անմիջապես ԼՂ-ից:

Լրագրող Պեգովը դա բացատրում է նախագծի մասնակիցների ՛՛բացահայտման աշխատանքով՛՛: Նշենք, որ ավելի վաղ Բաքվում քրեական գործ էր հարուցվել Պեգովի նկատմամբ:

Ինչպես պարզաբանվում է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել հանրապետության պետական ​​սահմանն առանց փաստաթղթերի անօրինական հատելու փաստերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մասին Պեգովի և Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքացի Սեմյոն Բաղդասարովի կոչերի առիթով, որոնք, ըստ դատախազության, բռնության սպառնալիքով էթնիկ ատելություն են սերմանում, որոնց կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

Նշվում է նաև, որ Պեգովն իր Տելեգրամ  ալիքում գրել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության ոչ մի սպառնալիք չի կարող ազդել WarGonzo նախագծի սկզբունքների և իրենց անձնական համոզմունքների վրա:

 

  • Կիսվել: