Ադրբեջանը պատրաստվում է ռուսական գազը դուրս մղել Եվրոպայից
Ադրբեջանը պատրաստվում է սեփական գազն արտահանել Եվրոպա՝ այսպիսով այնտեղից դուրս մղելով ռուսական վառելիքը: Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ արդեն մոտ 15 տարի Ադրբեջանը եվրոպական երկրներ է արտահանում նավթ, հուսալի գործընկեր է, իսկ առաջիկայում պատրաստվում է մատակարարել նաև բնական գազ:
Ալիևն ասել է, որ գազը արտահանվելու է Հարավային գազային միջանցքով, որի երկարությունը հասնում է 3,5 հազար կիլոմետրի: Դրա կառուցումը նախաձեռնել ու ֆինանսավորել է Բաքուն: