շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը նոտա է հղել՝ Ռուսաստանի Առաջին ալիքով «հակաադրբեջանական ելույթների» առնչությամբ

Ադրբեջանը նոտա է հղել՝ Ռուսաստանի Առաջին ալիքով «հակաադրբեջանական ելույթների» առնչությամբ

Ադրբեջանը նոտա է հղել՝ Ռուսաստանի Առաջին ալիքով ՛՛հակաադրբեջանական ելույթների՛՛ կապակցությամբ, տեղեկացնում է Turan-ը։

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Հոկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի Առաջին ալիքով ՛՛Մեծ խաղ՛՛ հաղորդաշարի եթերում ռուս քաղաքագետներն ու հայազգի փորձագետները հանդես եկան ակնհայտ հակաադրբեջանական ելույթներով՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ աղավաղելով պետության քարտեզը։ Այդ կապակցությամբ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությանը՛՛:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ  պետական հեռուստաալիքով ՛՛ոչ օբյեկտիվ հայտարարությունները եւ բացահայտ քաղաքական սադրանքները հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որ բազմիցս հնչել է ՌԴ նախագահի կողմից՛՛։

Ինչպես հայտնի է՝  թոք շոուի վարողը ՛՛Եդինայա Ռոսիա՛՛ խմբակցության անդամ, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովն է։

Բողոքի նոտայում ասվում է, որ ՛՛Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցչի նման պահվածքը հակասում է ադրբեջանառուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ոգուն՝ էական վնաս հասցնելով երկկողմ հարաբերություններին՛՛:

Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների ՛՛սադրիչ գործողությունները դադարեցնելու եւ հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար՛՛:

  • Կիսվել: