հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ադրբեջանը կմիանա Մարդու օրգանների անօրինական վաճառքի դեմ կոնվենցիային, բայց «Հայաստանի պատճառով» կլինեն վերապահումներ

Ադրբեջանը կմիանա Մարդու օրգանների անօրինական վաճառքի դեմ կոնվենցիային, բայց «Հայաստանի պատճառով» կլինեն վերապահումներ

Ադրբեջանը հատուկ հայտարարությամբ կմիանա «Մարդկային օրգանների անօրինական վաճառքի դեմ Եվրախորհրդի կոնվենցիային»։ Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին հայտարարվել է այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության հարցերի հանձնաժողովի նիստում՝ «Մարդկային օրգանների անօրինական վաճառքի դեմ Եվրախորհրդի կոնվենցիան հաստատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ։

Նշվել է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվի այդ երկրի հետ հարաբերություններում։

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում, թե ինչ առնչություն ունի Հայաստանը և որն է հայտարարության էությունը։

  • Կիսվել: