ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին. Բրեդ Շերման

Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին. Բրեդ Շերման

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, անդրադառնալով հայ ռազմագերիների խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեմայով խոսել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերի հետ:

 

«Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին: Ուրախ եմ տեղեկանալ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը բազմիցս բովանդակալից բանակցություններ է վարել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատ արձակել գերիներին: ԱՄՆ իշխանությունների ջանքերի շնորհիվ Բաքուն թույլատրել է ԿԽՄԿ-ի գործունեությունը»,-ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի կոնգրեսականը:

 

Բրեդ Շերմանը նշել է, որ կշարունակի ԱՄՆ պետքարտուղարության հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով աշխատանքները:

  • Կիսվել: