ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը կարող է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը». Էրսին Թաթար

Ադրբեջանը կարող է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը». Էրսին Թաթար

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման որոշ մանրամասներ։

Թուրքական Ulusal հեռուստաալիքի հետ հարցազրույցում Թաթարը նշել է, որ հանդիպումը առաջին հերթին քաղաքական ուղերձ էր աշխարհին։

Նա նշել է, որ մոտ ապագայում կարող է այցելել Ադրբեջան և Ալիևի հետ քննարկել ճանաչման հարցը։

Թաթարը ևս մեկ անգամ հաստատել է, որ այսուհետ չեն քննարկելու Կիպրոսի խնդիրը դաշնություն ստեղծելով լուծելու տարբերակը։ Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը նշել է այն պնդումը, ըստ որի խնդրի լուծումը տեսնում են միայն երկու առանձին պետությունների տեսքով, հատկապես որ Թուրքիան նույնպես հակված է այդ լուծմանը։

Թաթարի խոսքով՝ դաշնության տարբերակը հակասում է նաև թուրքական քաղաքականությանը Միջերկրական ծովում։

  • Կիսվել: