չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ադրբեջանը կանոնավոր քաղաքական երկխոսություն է վարում ՆԱՏՕ-ի հետ. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը կանոնավոր քաղաքական երկխոսություն է վարում ՆԱՏՕ-ի հետ. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը կանոնավոր քաղաքական երկխոսություն է վարում ՆԱՏՕ-ի հետ և զարգացնում է քաղաքական համագործակցությունը դաշինքի հետ հարցերի լայն շրջանակի շուրջ՝ տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության մեջ ներդրում ունենալու համար: Այս մասին, ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Անար Մութալիմովը:

«Ադրբեջանը նախապատվությունը տալիս է ՆԱՏՕ-ի հետ քաղաքականապես ակտիվ համագործակցությանը տարբեր հարցերի շուրջ ։ Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության նշանակությունը պահպանելու հարցում։ Այն վստահելի գործընկեր է ինչպես անվտանգության, շրջակա միջավայրի, խաղաղության և անվտանգության ոլորտում բարեփոխումների համար, այնպես էլ էներգետիկ անվտանգության ոլորտում»,-ասել է Անար Մութալիմովը:

  • Կիսվել: