շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ադրբեջանը հետաքրքրված է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններով. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանը հետաքրքրված է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններով. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանը հետաքրքրված է բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններով: Այս մասին այսօր ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, որ Իրանը դրական է գնահատում Ադրբեջանի ու Իրանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած վերջին հեռախոսազրույցները:

Նշենք, որ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսով զրուցել են ապրիլի 7-ին և 8-ին:

Հաջիզադեն հավելել է, որ կողմերը մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հիմնահարցերը:

՛՛Փոխադարձ հարգանքը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մշտական առաջնահերթությունն է: Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել իր ազգային շահերն ու ազգային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՛՛,-նշել է նա:

Բացի այդ՝ Հաջիզադեն նաև ասել է, որ նախարարները վստահություն են հայտնել Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ:

 

 
 

  • Կիսվել: