կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանը հետաքննություն է սկսել Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացու նկատմամբ

Ադրբեջանը հետաքննություն է սկսել Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացու նկատմամբ

Բաքվում Չեխիայի դեսպանատունը չի պարզաբանել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իր քաղաքացու ձերբակալության հարցը։

«Հարցը հետաքննվում է»,- ասել են դեսպանատանը՝ ի պատասխան Turan-ի խնդրանքի։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանից Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հետևանքով ձերբակալված Չեխիայի քաղաքացու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։

Այս փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննչական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից։

Ավելի վաղ, կիրակի օրը, լրատվամիջոցները գրել են, որ Չեխիայի քաղաքացի է բերման ենթարկվել։ Այդ մասին պաշտոնական հաղորդում չի եղել, հայտնի չէ նաև ձերբակալվածի անունը։

  • Կիսվել: