Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալեաթ Ալիևի նկատմամբ
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալեաթ Ալիևի նկատմամբ, որը մեղադրվում է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու մեջ։
ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը։
«Ուկրաինայում Ադրբեջանի նախկին դեսպան Թալեաթ Ալիևի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նա մեղադրվում է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու մեջ»,- մասնավորապես գրում է Lent.az կայքը։
Կայքի տեղեկություններով՝ այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ալիևին կալանավորելու համար։
Նա 2001-2010 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։