Ադրբեջանը հերքում է իրենց մասնակցությունը Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը
Բաքուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը, մինչդեռ այդ մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ, մասնավորապես, Թրամփն ասել է. «Ես ուրախ եմ հայտարարել, որ Ղազախստանը, Ադրբեջանը, ԱՄԷ–ն, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը համատեղ ավելի քան 7 մլրդ դոլար են ներդրել Գազայի օգնության ծրագրում»:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, սակայն, կարճ ժամանակ անց սոցցանցի իր էջում հերքել է Թրամփի հայտարարությունը։
«Մենք ուզում ենք հստակություն մտցնել մի հարցում` Ադրբեջանը չի մասնակցում 7 մլրդ դոլարանոց նախագծին, որի մասին հայտարարվել է այսօրվա նիստի ժամանակ»,-գրել է նա:


