Ադրբեջանը և ԵՄ-ն գազային համաձայնագիր են ստորագրել
Ադրբեջանն ու ԵՄ-ն փաստաթուղթ են ստորագրել էներգետիկ անվտանգության ոլորտում ռազմավարական գործընկերության մասին, որը կկրկնապատկի ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա։ Այս մասին հայտնում է infoteka24-ը։
Փաստաթուղթը Բաքվում ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ավելի վաղ Լեյենը հայտարարել էր, որ այս համաձայնագրով Եվրամիությունը նախատեսում է դիվերսիֆիկացնել ռուսական գազից իր կախվածությունը։