երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Ադրբեջանը 200 միլիոն դոլարի զենք է գնելու Թուրքիայից

Ադրբեջանը 200 միլիոն դոլարի զենք է գնելու Թուրքիայից

Ստացված տեղեկությունների համաձայն, Անկարան 200 միլիոն դոլար վարկային գիծ է բացել ՝ Ադրբեջանի Հանրապետության համար, թուրքական արտադրության զենք վաճառելու համար, գրում է parstoday.com-ը:

Ինչպես հաղորդում է az.politika լրատվական կայքը, Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2020 թվականի փետրվարի 25-ին կնքված «Ռազմատեխնիկական աջակցության» համաձայնագրի շրջանակներում, Ադրբեջանը պատրաստվում է 200 միլիոն դոլար արժողությամբ  ռազմական տեխնիկա գնել Թուրքայից:

Անվտանգության հարցերով փորձագետ  Ջոշղուն Բաշբուղը Ադրբեջանի սոցիալական հեռուստաընկերությանը հայտնել է, որ Բաքուն կարող է թուրքական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր և «Atak» հարվածային  ուղղաթիռներ գնել:

Ռազմավարական հարցերի  փորձագետ Յուսուֆ Ալաբարդան ընդգծել է, որ թուրքական ԱԹՍ-երը կարող են արդյունավետ լինել Ղարաբաղում հավանական գործողություններ իրականացնելու  ընթացքում, քանի որ դրանք թե Սիրիայում և թե Լիբիայում կարողացել են իրավիճակը փոխել հօգուտ Թուրքիայի:

Ավելի վաղ, Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար գեներալ Զաքեր Հասանովն ասել էր. «Մենք ծանոթ ենք Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զենքերի կիրառման փորձին, այդ պատճառով պատրաստվում ենք Թուրիքայից զենք գնել»:

Ադրբեջանի «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆարաջ Գուլիևը ևս ասել է.«Ռուսաստանը, որ զենք է վաճառում Ադրբեջանին, կարող է նույն սպառազինությունը չեզոքացնող զենքերը վաճառել Հայաստանին, սակայն Թուրքիան վստահելի երկիր է Ադրբեջանի համար և Բաքուն պետք է պատրաստվի ապագայում իր զենքերը գնել Թուրքիայից ու ՆԱՏՕ-ից»:

Ռուսաստանը և Իսրայելը Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են: 

 

  • Կիսվել: