չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ադրբեջանում կքննարկվի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով Ալիևին դիմելու առաջարկը

Ադրբեջանում կքննարկվի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով Ալիևին դիմելու առաջարկը

Ադրբեջանի Միլի մեջլիսը՝ խորհրդարանը, եկող երկուշաբթի օրը քննարկելու է ինքնալուծարվելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով նախագահ Իլհամ Ալիևին դիմելու առաջարկը: Այս մասին Միլի մեջլիսի այսօրվա նիստին հայտարարել է խոսնակ Օքտայ Ասադովը:

«Խորհրդարանը ստացել է մեծամասնություն կազմող «Ենի Ազերբայջան» խմբակցության պատգամավորների դիմումը, այն կքննարկենք դեկտեմբերի 2-ին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ենի Ազերբայջանը» հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար պետք է ընտրել նոր խորհրդարան, որը կսատարի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականությանը:

  • Կիսվել: