երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը Երևանին և Բաքվին կոչ է արել միանալ ականների վերաբերյալ Օտտավայի կոնվենցիային

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը Երևանին և Բաքվին կոչ է արել միանալ ականների վերաբերյալ Օտտավայի կոնվենցիային

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը Երևանին և Բաքվին կոչ է արել միանալ ՝ հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը, արտադրությունն ու տեղափոխումը արգելելու, ինչպես նաև դրանց ոչնչացման մասին Օտտավայի կոնվենցիային:

Այս մասին դեսպանը գրել է իր թվիթերյան էջում:

«Քանի որ պատերազմն ավարտվել է և ականազերծման շատ աշխատանքներ են սկսվել, լավ կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միանային Օտտավայի կոնվենցիային», - գրել է դվանագետը և շեշտել, որ կոնվենցիային միացել է 164 պետություն:

  • Կիսվել: