Ադրբեջանում ավտովթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել
Բաքվի Հեյդար Ալիեւի պողոտայում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով հինգ մարդ մահացել է, հայտնել են Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Հեյդար Ալիևի պողոտայում երկու մեքենաների (Toyota Prius և Mercedes) արագընթաց բախման հետևանքով հինգ մարդ է զոհվել՛՛:
Նշվում է նաև, որ փաստի առթիվ հարուցվել է քրգործ։


