Ադրբեջանում ահաբեկչության վտանգ կա. ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին զգուշացրել էր դեռ ամռանը
Դեռ ամռանը՝ օգոստոսի 6-ին, ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին Ադրբեջան ճանապարհորդելուց հրաժարվելու խորհուրդ էր տվել, քանի որ Ադրբեջանում առկա էր ահաբեկչության վտանգ:
Այդ մասին նված է ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։
Իսկ այժմ ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին հիշեցնում է նար Ադրբեջանում կորոնավիրուսի վտանգի մասին, ինչպես նաև՝ նշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի գրանցման մասին:
Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Պարբերական կրակոցները և հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ ականներն ու ականանետերը, հանգեցնում են մահվան և վիրավորների: «Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ ճանապարհներից:
ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չի լինի արտակարգ ռեժիմով ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունն արգելում է իր աշխատակիցներին ճանապարհորդել այնտեղ՛՛՛: