երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանն ու Ղազախստանը հռչակագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Ղազախստանը հռչակագիր են ստորագրել

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջինիս նստավայրում քննարկել են ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առանցքային հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրային, տնտեսական, տրանսպորտային, տարանցիկ, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդմանը։

Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ղեկավարները ստորագրել են մի շարք  փաստաթղթեր, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային փոխգործակցության խորացման մասին հռչակագիր:

Բացի այդ, ստորագրվել է Թուրքեստան և Շուշի (44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ) քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

  • Կիսվել: